Ծխողների զգալի մասն իրականում կուզենար թողնել ծխելը
Ծխել-չծխելու թեման կրկին արդիական դարձավ։
Որպես նիկոտինային կապանքներով դեռ պարուրված մարդ՝ տեսակետ հայտնեմ։
. Ծխողների զգալի մասն իրականում կուզենար թողնել ծխելը։
. Սիգարետը, այնուհանդերձ, վայելք է համարվում անգամ թողած մարդկանց կողմից։
. Ծխելը մեր օրերում դարձել է նաև սոցիալիզացիայի միջոց։ Կարող եմ պատմել բազում օրինակներ, թե ինչպես հենց ծխարաններում ծանոթացել եմ շատ կարևոր ու ազդեցիկ մարդկանց հետ ու կապ պահել հետո։
. Ծխելու դեմ պետք է իրոք պայքարել, բայց միայն Համմուրաբիի օրենքները բավարար չեն։ Պետք է բարձրացնել մոտիվացիան նաև պոզիտիվ ազդակներով։
. Շատ եվրոպական երկրներ սկզբից շատ խիստ էին հանրային վայրերում ծխելն արգելելու հարցում, սակայն ստիպված եղան հետո մեղմել օրենսդրությունը։
. Ծխողներին ստիգմայավորելը, բարբարոսի ու անգետի կերպար կերտելը, մեղմ ասած, տեղին չէ։ Բյուր օրինակներ ծխող, բայց երջանիկ մարդկանց մասին։
. Իհարկե, դրսից ներկրվող ծխախոտի որակն այն չէ։ Բայց գների կտրուկ բարձրացումը նույնպես խնդրի միակողմանի դիտարկում է, քանզի ծխողների զգալի մասը պարզապես կտեղափոխվի ավելի էժան սիգարետների սեգմենտ։
. Եվ անշուշտ, այս ամենով հանդերձ հիշենք, որ ծխելն իրոք վնասակար է մեր առողջության համար։
Հ.Գ. Մեկ տարի առաջ եմ գրել։
Արմեն Աշոտյան. Ֆեյսբուք