25 000 ֆունտով վաճառքի է հանվել Մարգարետ Թետչերի ավտոբուսը (լուսանկարներ)
Վաճառքում է հայտնվել 36-տեղանի ավտոբուսը‚ որը ստեղծվել է լեգենդար «երկաթե լեդիի»՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերի պաշտոնական ուղևորությունների համար: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Այսպիսի ավտոբուս ստեղծելը կլորիկ գումար արժե‚ դրա համար այսօր այդ գինը խորհրդանշական դեր ունի:
Ինչպես գրել է «The Sun»-ը‚ «Foden» բրիտանական մակնիշի ավտոբուսը ստեղծվել է 1984 թվականի ահաբեկչությունից հետո‚ որը կազմակերպեց Իռլանդիայի Հանրապետական բանակը Բրայթոնում
Ավտոբուսն արժե 25 000 ֆունտ: