Նա հիմար է. Քադիրովը՝ Սոբչակի մասին
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովն արձագանքել է նախագահի թեկնածու Քսենիա Սոբչակի բաց նամակին‚ որը նա հրապարակել է «Instagram»-ի իր էջում: Այս մասին գրում է Life.ru-ն:
Ռամզան Քադիրովին‚ ընտրության ժամանակ իր մրցակիցներին և այլ ռուս քաղաքական գործիչների դիմելով՝ հաղորդավարուհին պահանջել է խթանել «Մեմորիալ» իրավապաշտպան կազմակերպության չեչենական բաժանմունքի ղեկավար Օյուբ Տիտիևի ազատմանը:
«Ահա նա նախագահի թեկնածու է և չգիտի‚ որ ես նման լիազորություն չունեմ: Ես դատավար չեմ‚ դատախազ չեմ‚ ՆԳՆ ղեկավար չեմ: Ես պետության ղեկավար եմ: Ես ոչ մի լիազորություն չունեմ նրա համար‚ որպեսզի ազատեմ կամ ձերբակալեմ ինչ-որ մեկին: Ինչպե՞ս ես կարող եմ ազատել մի մարդու‚ ով ձերբակալվել է և քննության տվյալներով՝ նրա մոտից թմրանյութ են գտել: Նա հիմար է‚ ես չեմ հասկանում նրան: Որտեղի՞ց են այդպիսի հիմար մտքեր ծագում‚- ասել է երկրի ղեկավարը «Daily Storm»-ին տված հարզացրույցում:
«Եվ բոլորը գիտեն‚ որ նրա որդին թմրամոլ է: Որ կա վկա‚ ով ասել է‚ որ անաշա է ծխել: Կան ապացույցներ: Չգիտես ինչու Տիտիևներն ու Տատաևները բոլորին հետաքրքիր են: Մենք շատերին ենք ձերբակալել‚ օրենքով պատժել: Թող նրանք նայեն վիճակագրությունը»‚- ասել է նա: