Հայտնի է բյուջեի հաշվին Պորոշենկոյի՝ դեպի Դավոս թռիչքի գինը
Ուկրաինական պատվիրակության թռիչքը՝ նախագահ Պյոտր Պորոշենկոյի ղեկավարությամբ‚ դեպի Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորում արժեցել է 1.65 միլիոն գրիվեն:
Տվյալները հրապարակվել են հանրային միջոցների օգտագործման միասնական պորտալում: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Ինչպես հաղորդվում է‚ այս թիվը հունվարի 19-ին Պետական կառավարումը վճարել է «Ուկրաինա» պետական ավիացիան ձեռնարկությանը: Գումարը վճարվել է Կիև-Ցյուրիխ-Կիև չվերթի համար:
«Страна.ua»-ն մանրամասնել է‚ որ հայտարարված գումարի մեջ չեն մտնում ապրելու‚ սննդի և այլ ծախսերը‚ որոնք կկատարի ուկրաինական պատվիրակությունն ուղևորության ժամանակ: