Երևանը և Բաքուն սկզբունքորեն համաձայնության են եկել. Պոպովը Ղարաբաղի վերաբերյալ բանակցությունների մասին
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներն սկզբունքորեն համաձայնության են եկել այն փաստաթղթի վերաբերյալ, որում առկա է լրացուցիչ դիտորդական գործունեությունների մասին հարցը: Այս մասին տեղեկացնում է Rusarminfo.ru-ն:
«Կրակովում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ քննարկվել են ռազմական քայլերի նվազեցմանն առնչվող հարցեր, այդ թվում նաև հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնումը: Նախարարները սկզբունքորեն համաձայնել են միջնորդների պատրաստած փաստաթուղթը , որը կարգավորում է լրացուցիչ յոթ դիտորդների գործունեությունը », - ասել է Իգոր Պոպովը Ադրբեջանի ԱՊԱ գործակալության կազմում:
Նրա խոսքով, դեռ կան տեխնիկական մի քանի հարցեր, որոնք դեռ համաձայնեցված չեն:
Իգոր Պոպովը նաև նշել է, որ բանակցությունները շարունակվել են նաև ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: