Պուտինը միշտ իր խոսքի տերն է եղել. Քադիրով
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը գնահատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին այն մասին‚ որ մահմեդական Ումմա համայնքը ռուսական բազմազգ ժողովրդի կարևոր մասն է կազմում և որ մահմեդական կրթությանը անպայման աջակցություն կցուցաբերվի: Հանրապետության ղեկավարը նշել է‚ որ երկրի առաջնորդը եղել է և կա իր խոսքի տերը: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Վլադիմիր Պուտինը միշտ խոսքի տերն է եղել: Մենք հրաշալի հիշում ենք‚ թե ինչպես ելույթ ունենալով Չեչնիայի խորհրդարանի առաջին նիստին՝ 2005 թվականին‚ Վլադիմիր Վլադիմիրին հայտնեց‚ որ Ռուսաստանը միշտ մահմեդականության ամենահավատարիմ հետևորդն է: Նա նաև ասաց‚ որ մեր երկիրը հուսալի գործընկեր է մահմեդական պետությունների համար: Դրանք պարզապես խոսքեր չեն: Վլադիմիր Պուտինը մշտապես ապացուցել է իր խոսքերի ճշտությունը»‚- նշել է Քադիրովը «Telegram»-ի իր ալիքում:
Չեչնիայի ղեկավարը հավելել է‚ որ Ռուսաստանը հետևողականորեն պաշտպանում է մահմեդական աշխարհի հետաքրքրությունները‚ մինչ ԱՄՆ-ն և Արևմուտքը միայն պատերազմ և ավերումներ են իրականացնում: