Դոնալդ և Մելանյա Թրամփներին առաջարկել են Սպիտակ տունը զարդարել ոսկե զուգարանակոնքով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա կին Մելանյան Բիլբաոյում Գուգենհայմի թանգարանից խնդրել են իրենց տալ Վինսենթ վան Գոգի նկարը‚ սակայն թանգարանի աշխատակիցներն ամուսիններին առաջարկել են ոսկե զուգարանակոնք: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Washington Post»-ին:
Թերթի տվյալներով՝ Դոնալդ և Մելանյա Թրամփները պլանավորել են 1988 թվականի «Բնապատկեր ձյան հետ» նկարը վերցնել‚ որպեսզի զարդարեն Սպիտակ տունը: Պատասխան նամակում թանգարանի աշխատակիցները նրանց առաջարկել են ժամանակակից նկարիչ Մաուրիցիո Կատելլանիի «Ամերիկա» անունով աշխատանքը:
Գործն իրենից ներկայացնում է գործող զուգարանակոնք մաքուր ոսկուց: Քննադատները նշել են‚ որ այն ծաղրանք է՝ ԱՄՆ-ի ավելորդ հարստությանն ուղղված:
Ինչպես հաղորդվում է‚ ԱՄՆ նախագահների թվում ընդունված է Օվալաձև սենյակը և Սպիտակ տան այլ սենյակներ զարդարել արվեստի ստեղծագործություններով: