Թրամփը պատրաստ է 2 միլիոն գաղթականի ճանաչել ԱՄՆ քաղաքացի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է ստորագրել այն ռազմավարությունը‚ որի համաձայն 1.8 միլիոն «երազողներ»՝ գաղթականներ‚ ովքեր ապօրինի ճանապարհով հայտնվել են ԱՄՆ-ում երեխաների հետ‚ կկարողանան ամերիկյան քաղաքացիություն ստանալ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» լրատվական գործակալությանը‚ որը վկայակոչում է Սպիտակ տան ներկայացուցիչների խոսքին:
Սպասվում է‚ որ ԱՄՆ Սենատը կքննարկի պլանի ընդունումը փետրվարի սկզբին:
Փաստաթուղթը նաև ենթադրում է‚ որ Կոնգրեսը 25 միլիարդ դոլար կտրամադրի «նպատակային ֆոնդին»՝ Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար:
Նաև նշվում է‚ որ համաձայն նոր պլանի՝ կսահմանափակվի գաղթականների ընտանիքներին հատկացվող ֆինանսական աջակցությունը‚ բացի դրանից‚ վիզային վիճակահանությունը որոշ երկրների համար կդադարեցվի: