Աշխարհի առաջատար ռոբոտ Սոֆյան «կախել է» այն հարցից հետո‚ թե ինպես վերացնել կոռուպցիան Ուկրաինայում
Մարդանման Սոֆյա արհեստական ինտելեկտի ծրագիրը փչացել է, և պրոցեսորը կախել է այն հարցից հետո‚ թե ինչ անել Ուկրաինայի կոռուպցիոն վիճակի հետ: Այս մասին գրում է Life.ru-ն:
Գերագույն ռադայի պատգամավոր Ալյոնա Շկռումը նշել է‚ որ մեքենայի աշխատանքում խոտան է տեղի ունեցել‚ և Սոֆյան այդպես էլ չի կարողացել պատասխանել այս հարցին:
«Աշխարհի ամենաառաջատար ռոբոտ Սոֆյան «Ի՞նչ անել Ուկրաինայի կոռուպցիայի հետ» հարցից հետո փչացել է‚ և պրոցեսորը կախել է»‚- գրել է պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով‚ որ դա կարող է հաստատել նաև պատգամավոր Ալեքսեյ Մուշակը:
Նշենք‚ որ Ուկրաինայի ներկայացուցիչները հավելել են‚ որ հետաքրքրական դեպքը տեղի է ունեցել Դավոսում‚ որտեղ ընթանում է Համաշխարհային տնտեսական ֆորումը: Ավելի վաղ ֆորումի հարթակում Սոֆյան հասցրել է շփվել «Сбербанк»-ի նախագահի հետ: