Հաջողվեց ադրբեջանական պատվիրակ Սեվինջ Ֆատալիևայի բանաձևի տեքստից հանել բոլոր ոչ հայանպաստ ձևակերպումները. Արփինե Հովհաննիսյան
«Քիչ առաջ ԵԽԽՎ-ն ընդունեց ադրբեջանական պատվիրակ Սեվինջ Ֆատալիևայի «Զինված հակամարտությունների հետևանքով տուժած երեխաների պաշտպանությունը» զեկույցը, հայտնել է Արփինե Հովհաննիսյանը
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավարը նշում է, որ հայկական պատվիրակության հսկայածավալ աշխատանքի արդյունքում և ԵԽԽՎ գործընկերների աջակցությամբ հաջողվեց ադրբեջանական պատվիրակ Սեվինջ Ֆատալիևայի բանաձևի տեքստից հանել բոլոր ոչ հայանպաստ ձևակերպումները:
«Այսօր զեկույցի վերաբերյալ քննարկումների ընթացքում ադրբեջանցի պատվիրակներին մնում էր միայն հանդես գալ մերկապարանոց ելույթներով, ինչին հայ պատգամավորները տվեցին արժանի պատասխան»,- ասել է նա:
Նրա խոսքով, երեխաների զոհերից հիշատակվել էր միայն Զահրա Գուլիևան, խոսվել էր միայն ադրբեջանցի ներքին տեղահանված անձանց և իհարկե, Լեռնային Ղարաբաղի և այլ շրջանների օկուպացիայի մասին և այլն: