Կանադայի ԱԳՆ-ն արդարացրել է պատգամավորների Արցախ մեկնելը
Կանադայում Ադրբեջանի դեսպանությունը բողոքել է երկրի արտաքին գործերի, առևտրի և զարգացման վարչությանը՝ կապված երկու կանադացի պատգամավորի՝ Արցախ կատարած այցի հետ, հայտնում է Rusarminfo-ն:
Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության մամլո ծառայության ղեկավարը տեղեկացրել է, որ Կանադայի ԱԳՆ-ն պատասխանել է Ադրբեջանին, որ Կանադայի խորհրդարանի երկու անդամ Արցախ են այցելել ոչ երկրի կառավարության անունից, և կառավարությունը նախապես տեղեկացված չի եղել նրանց ծրագրերի մասին:
Կանադացի պատգամավորներ Թոնի Կլեմանը և Ռեյչալ Հարդերը 2017-ի սեպտեմբերին այցելել են Արցախ և հայտնվել Ադրբեջանի «սև ցուցակում»: