Պետք է բարձրացնել ոչ թե ակտիվությունը, այլ արդյունավետությունը. Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը անդրադարձել է Արցախյան հիմնահարցին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում բարձրացնել արդյունավետությունը, հայտնում է RusArmInfo-ն:
Իր ամենշաբաթյա հերթական բրիֆինգի ընթացքում, պատասխանելով հարցին, թե արդյոք ռուսական կողմը պատրաստվո՞ւմ է ակտիվացնել ջանքերը ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ, Զախարովան իր պատասխանն այսպես է ձևակերպել.
«Պետք է բարձրացնել ոչ թե ակտիվությունը, այլ արդյունավետությունը: Կարծում եմ, որ դրանով էլ բոլորը կզբաղվեն»,- ասել է Զախարովան:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցը փետրվարի 1-ին լինելու է նաեւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԵԱՀԿ գործող նախագահ, Իտալիայի ԱԳ նախարար Անջելինո Ալֆանոյի քննարկման առարկա: