Օրվա խորհուրդը հիշեցրեց 50-ամյա մի պատմություն
1968 կամ 69 թվականին գրողների միությունում Պարուր Սևակը և Ռուբեն Հովսեփյանը «Современная летература» ամսագրում շնչակտուր կարդում էին 20-րդ դարի ժամանակակից գրող Գաբրիել Գարիսա Մարկեսի մի ստեղծագործություն, որը հրատարակվում էր ամիսը մի փոքր կտորով:
Սևակն ուղղակի կախարդված էր և չէր համբերում հաջորդ համարին: Քանիցս իր շրջապատում նա հայտարարում էր, որ սա սովորական գործ չէ, այստեղ վերմարդկային ու անիրական մի կախարդանք կա: Ըստ նրա` սա մարդու մեծագույն արժեքի մասին մի պատմություն է:
Նա Հովսեփյանին մի առիթով ասում է.
-Մեծագույն փափագս է այս գիրքը հայերեն շատ ճոխ ու փառահեղ թարգմանեմ:
1971-ին հանճարի մահը չթողեց իրականացնել նրա այդ ցանկությունը, սակայն Հովսեփյանը հետագայում ի կատար ածեց Սևակի փափագը:
«Գնդակահարության պատի տակ կանգնած Արկադիոն խստորեն ամփոփում էր ապրած կյանքի արդյունքները, հիմա միայն հասկանալով, թե որքան է, իրականում, սիրում այն մարդկանց, որոնց ամենքից շատ էր ատում: Մահը, ի վերջո, նրա համար նշանակություն չուներ, ԱՐԿԱԴԻՈՅԻՆ ԿՅԱՆՔՆ ԷՐ ՊԵՏՔ. ահա թե ինչու դաատավճիռը լսելով նա ոչ թե վախ, այլ ԿԱՐՈՏ ապրեց…»
Արմեն Հովասափյան, Ֆեյսբուք: