Մոդել Կոկո Ռոշայի 2-ամյա դուստրը պոդիումի ամենավառ աստղն է դարձել (լուսանկարներ, տեսանյութ)
Փարիզում ընթացող «Նորաձևության շաբաթի» շրջանակներում կայացել է հանրահայտ դիզայներ Ժան Պոլ Գոտյեի հավաքածուի ցուցադրությունը: Շոուի ամենավառ աստղն է դարձել 29-ամյա մոդել Կոկո Ռոշայի դուստրը՝ Այոնի Ջեյմս Կոնրանը: Երկու տարեկան փոքրիկը մայրիկի հետ բարձրացել է բեմ և հիացրել է շուոի հյուրերին ու մասնակիցներին: Այս մասին հաղորդում է Spletnik.ru-ն:
Մոդելն ու դուստրը նույն զգեստն են հագել, փոքրիկը բեմում կրկնօրինակել է մորը՝ քայլելով և շարժվելով պրոֆեսիոնալ մոդելի պես: 65-ամյա Ժան Պոլ Գոտյեն չի կարողացել թաքցնել իր հուզմունքն ու ուրախությունը և բուռն ծափահարել ու ողջունել է մոդելին ու նրա փոքրիկ դստերը:
Կոկո Ռոշայի երկամյա դուստրը հասցրել է «փորձ կուտակել» նորաձևության բնագավառում: Գարնանը երեխային նկարահանել են նաև « Gap » ապրանքանիշի գովազդային հոլովակում: