Քիմ Քարդաշյանը մեկնաբանել է չորրորդ երեխա ունենալու ցանկության մասին լուրերը
Հազիվ էին աստղային ընտանիքի երկրպագուները հարմարվել այն մտքին, որ այժմ Քիմն ու Վեսթը երեք երեխաների ծնողներ են, երբ նրանք արդեն պլանավորում են չորրորդ երեխային:
People պարբերականի աղբյուրները հաստատում են. փոխնակ մոր հետ բանակցությունները ամուսինները սկսել են դեռևս այն ժամանակ, երբ նա կրում էր իրենց երրորդ երեխային՝ Չիկագոյին:
«Քիմը միանշանակ ավելի շատ երեխաներ է ուզում: Նա երազում է, որ իր ընտանիքը բազմանդամ լինի: Նա հիացած է փոխնակ մոր գաղափարով և արդեն խնդրել է այն կնոջը, ով կրել է Չիկագոյին, որ նա իր և Քանյեի համար ևս մեկ երեխա ունենա»,- հաղորդել են People-ի աղբյուրները:
Երբ պլանավորման մասին լուրերը տարածվել են մամուլում և հասել Քիմին, նա շտապել է պատասխանել կարճ և կոնկրետ. «Դա սարքած նորություն է»,- գրել է նա իր Twitter-ում: