«Փնտրում եմ աղջիկ կանոնավոր սեքսի համար». Վոլոչկովայի սիրելին ծանոթությունների կայքում (լուսանկարներ)
Սոցցանցի օգտվողները պարզել են, թե ով է այս խորհրդավոր սիրահարը, ով Անաստասիա Վոլոչկովային նվիրել է սպիտակ «Մայբախ»: Նրանք գտան Միխայիլ Լոգինովին, ով աշխատել է Անապայում: Prohotel.ru կայքը նշում է, որ նա զբոսաշրջության և հանգստի ոլորտում կազմակերպություններից մեկի տնօրենի տեղակալն է: Այս մասին հաղորդում է Life.ru-ն:
Հանրաճանաչ բալետի պարուհու նոր սիրավեպի մասին հայտնի դարձավ հունվարի սկզբին: Վոլոչկովան Instagram-ի իր էջում լուսանկար էր տեղադրել, որտեղ նա մի տղամարդու հետ է գրկախառնված Շերեմետևի օդանավակայանում, իսկ նկարին կից գրել է, որ թանկարժեք նվեր է ստացել:
42-ամյա դերասանուհին գրել է.
«Ուղևորություն Մոլդովիայում-ինձ: Գրում եմ ինքնաթիռից- դա նույնպես ինձ: Ինձ նվիրված սպիտակ «Մայբախ»- ինձ: Սևը նույնպես կլինի, ներդաշնակության համար: Մի մտահոգվեք: Այն արդեն կա: Իմ սիրելի սպիտակ վարդերը- նույնպես ինձ: Սիրելիի հետ գրկախառնություն- նույնպես ինձ»:
Համացանցում նաև հայտնաբերվեց Միխայելի էջը՝ ծանոթությունների կայքում: 40-ամյա տղամարդը գրել էր, որ ապրում է կոմունալ բնակարանային սենյակում, ունենալով փոքր, բայց կայուն եկամուտ և փնտրում է կողակից կանոնավոր հանդիպումների համար:
«Ես փնտրում եմ Մոսկվայում բնակվող 20-ից 40 տարեկան ռոմանտիկ աղջկա»: Նպատակը ` բարեկամություն, հաղորդակցություն, սեր, կանոնավոր սեքս: Նա նաև գրել է, որ նա ծխում է և սիրում է խմել:
Մինչդեռ Վոլոչկովան շարունակում է լուսանկարներ տեղադրել իր սիրելիի հետ, պատմելով իր երջանկության մասին: