VARDA-ն մտադիր է իր բիզնեսը բերել Հայաստան (լուսանկար)
Հայտնի երգչուհի և պարուհի VARDA-ն Instagram-ի իր էջում երկրպագուներին ու բաժանորդներին տեղեկացրել է իր VARDA™ ապրանքանիշի թողարկած լողազգեստների ու հագուստի վաճառքի ծավալներն ընդլայնելու և դրանք իրացնելու համար նոր երկրներում խանութներ բացելու մտադրության մասին:
«Այսօր որոշեցի, որ VARDA™ թագավորությունը փոքր է: Միշտ էլ զարգանալը ոգևորիչ է, բայց կարևորը մարտական տրամադրված լինելն է… Արդեն նախկինից երկու անգամ մեծ տարածք եմ գտել, քանի որ մեր արտադրության ծավալներն աճելու են: Կարծում եմ՝ ժամանակն է խանութներ բացել նաև այլ քաղաքներում: Հայաստան, Ուկրաինա, Ղազախստան, Դուբայ…. Ուրիշ ի՞նչ երկրներ կամ քաղաքներ գիտեք, որտեղ VARDA™ ապրանքանիշի գեղեցիկ լողազգեստները, և ոչ միայն լողազգեստները, պահանջված կլինեն»,- գրել է երգչուհին: