Ռուսաստանում դեռահասները կրակ են բացել երեխաների ուղղությամբ
Միջադեպը տեղի է ունեցել Ուլյանովսկի մարզի № 20 փողոցում: Ըստ նախնական տվյալների, երկու անչափահաս՝ 15-17տարեկան, սկսել կրակել դպրոցականների վրա , ովքեր այդ ժամանակ այնտեղ խաղալիս են եղել: Այս մասին հաղորդում է Life.ru-ն:
Բարեբախտաբար այդ կրակոցներից ոչ ոք չի տուժել:
Ականատեսները միջադեպի պահին զանգահարել են ոստիկանություն, սակայն չի հաջողվել կալանավորելու հանցագործներին:
- Ուլյանովսկ քաղաքի Զավոլժսկի շրջանի թիվ 20 դպրոցում զենքի կրակոցների մասին զեկույցը ստուգում են ոստիկանության աշխատակիցները», - մեկնաբանել է Ուլյանովսկի մարզի ՆԳՆ մամուլի ծառայությունը:
Ըստ տեղեկությունների, դեռահասները չեն եղել դպրոցի տարածքում: Նրանք անցնելիս են եղել և տեսնելով, որ երեխաները բակում խաղում են, սկսել են կրակել: Կրակոցները տևել են ընդհամենը մի քանի վայրկյան: Վախեցած երեխաներն աղմկել են և վազել դեպի դպրոց: