Ամուսնությունից 13 օր անց կինը բացահայտեց, որ ամուսինը մանկապիղծ է (լուսանկարներ)
Շոտլանդիայի Պերթ քաղաքի բնակչուհի 35-ամյա Լիզա Գրեյը մտածել է, թե հիացրել է 25-ամյա գեղեցիկ Ջոն Գրեյին, բայց պարզվել է, որ դա ամենևին էլ այդպես չէ: Այս մասին հաղորդում է The Sun-ը:
Ջոնը երկու անգամ ոստիկանություն է ընկել՝ 2016 թվականի սեպտեմբերի սկզբին և վերջին, երբ երեք երեխաների առաջարկել է իրեն ուղարկել ինտիմ լուսանկարներ: Նրան մատնել է զոհերից մեկը, ում հետ նա կապ է հաստատել WhatsApp և Facebook սոցցանցերի միջոցով:
Ոստիկանությունն սկսել է հետապնդել նրան: Սակայն տղամարդը շեղելու ճանապարհը գտավ: Հանդիպելով 35-ամյա միայնակ կնոջը, նա ամուսնության առաջարկ արեց: Հարսանեկան արարողությունը տեղի ունեցավ համեստ միջավայրում: Ծախսվեց մոտ 6 հազար դոլար:
Սակայն ամուսնությունից 13 օր անց ոստիկանությունն այցելեց նրանց: Իրավապահները պահանջեցին Ջոնին ցույց տալ համակարգիչը: Համակարգչում գտան ավելի քան 50 լուսանկար և 3 տեսանյութ, որոնցում մերկ երեխաներ էին:
«իմ երեխաներն այս սեղանին իրենց դասերն են սովորում, նրանք կարող էին տեսնել այս ամենը, մեր ամուսնության վերջը եկավ»,- ասել է կինը:
Այժմ Լիզան փորձում է հավաքել իրեն և աշխատանք գտնել: Իսկ Ջոնի գործի վերաբերյան հավաքվում են նյութեր: Կասկածյալը դեռ չի ընդունել մեղքը: