Աղջիկը գողացել է ընկերոջ զենքը, գումար պահանջել և սպանել նրան (լուսանկարներ)
ԱՄՆ-ի Բեյթաուն քաղաքի բնակչուհի՝19-ամյա Իվոն Ռամիրեսը իր բոյֆրենդ Ջոշ Մակինիի հետ հանդիպել է միայն նրան կողոպտելու նպատակով, բայց ամեն ինչ այլ ավարտ ունեցավ: Այս մասին հաղորդում է WYFF-ը:
Իվոնն ու Ջոշը ծանոթացել են մի քանի ամիս առաջ, որից հետո աղջիկն անմիջապես շահել է ընկերոջ վստահությունը:
Օգտվելով իր սիրելիի բացակայությունից, Իվոնը ներխուժել է իր ընկերոջ տուն, գողացել նրա զենքն ու մեծ գումար: Հեռախոսով կապ հաստատելով իր ընկերոջ հետ նա շանտաժի է ենթարկում և պահանջում 2 հազար դոլար՝ փոխանակման համար: Ընկերը համաձայնում է, բայց իր հետ տանում է նաև վկա:
Նախկին սիրահարների հանդիպումը տեղի է ունենում ինչ-որ հեռու տարածքում: Վկան տեսել է, թե ինչպես է Ջոշը բռնում աղջկա պարանոցից և ատրճանակը պահում նրա դեմքին: Երբ տղան վերցնում է հեռախոսը, որ զանգահարի ոստիկանություն, լսվում է կրակոցի ձայն: Երկուսն էլ ընկնում են գետնին՝ աղջիկը ուսից վիրավորված, իսկ տղան մահացած:
Հարցաքննության ժամանակ աղջիկն իրեն մեղավոր չի ճանաչել և ասել է, թե ստիպված է եղել կրակել՝ պաշտպանվելու նպատակով:
Այս պահի դրությամբ Իվոնը գտնվում է Տեխասի Հյուսթոն քաղաքի բանտում: Նրան ազատ արձակելու գրավի չափը կազմում է 50 հազար դոլար: