Հորն ուղղված հարվածն իր վրա է ընդունել 8-ամյա որդին (տեսանյութ)
Արգենտինայի Պալմիրա քաղաքի սուպերմարկետներից մեկում, երկու տղամարդկանց՝ Գուստավո Մեսի և Ժերարդո Գոմես Պերեսի միջև վիճաբանություն է սկսվել: Ժերարդոյի գրկում իր որդին է եղել, սակայն դա չի խանգարել Գուստավոյին վեճը շարունակել, այդ միջադեպը ֆիքսել է խանութի տեսախցիկները: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Աղբյուրի տվյալներով, երկու տղամարդկանց կռվի պատչառը եղել է վաղեմի թշնամությունը: Կռվի արդյունքում տուժել է 8-ամյա Թոմը: Ագրեսիվ տղամարդու հարվածը ուղղված է եղել հորը, բայց արդյունքում ուժեղ հարվածը դիպել է երեխայի գլխին:
Ինչպես հայտնում է աղբյուրը, բարեբախտաբար, երեխան ծանր հարվածից լուրջ վնասվախքներ չի ստացել: Այնուամենայնիվ, երեխայի մայրը պահանջել է պատժել տղամարդուն և դիմում է ներկայացրել ոստիկանություն: Մայրը նաև ֆեյսբուք սոցիալական ցանցում խումբ է ստեղծել «Բանտ Գուստավո Մեսիի համար» անվամբ: Թե ինչ պատիժ է սպասվում Գուստավոյին, դեռ հայտնի չէ: