Ալիևը հերթական անգամ իմպոտենտ հայտարարությամբ է հանդես եկել
«Ադրբեջանում ներքին ռիսկեր ու սպառնալիքներ չկան». նման արտահայտություն մեր հարևան սուլթանն արել է ինչ-որ պանելային քննարկման ժամանակ:
Նորից ջրի երես է ելնում ադրբեջանական հասարակությանը շեղելու հույժ կարիքը, որն ունի Ալիևը: Դրա համար լավագույն հարթակը նրա համար դարձել են սահմանները: Ավելին, ներքին «կատարյալ» վիճակի մասին խոսելով, Ալիևը նշել է, որ իրենց խնդիրը սահմաններին անվտանգության ապահովումն է:
Դե ինչ, ծանոթ ձեռագիր է, պարզապես ժամանակի հետ Ալիևի մոտ սեփական հանրությանը խաբելու տարերքը դառնում է ծիծաղելի, քանի որ առնվազն մի քանի օրը մեկ ԻՊ-ին անդամակցելու կասկածանքով կալանավորներ ունեցող երկրում ներքին սպառնալիք ու ռիսկ չունենալը հեքիաթի ժանրից է:
Սրբուհի Մարկոսյան. Ֆեյսբուք: