Անժելա Սարաֆյանը նույն ֆիլմում կնկարահանվի Զաք Էֆրոնի ու Ջոն Մալկովիչի հետ
Ամերիկահայ դերասանուհի Անժելա Սարաֆյանը միացել է ռեժիսոր Ջո Բեռլինգերի «Չափազանց վտանգավոր, շոկային լինելու աստիճան չար ու զզվելի» թրիլլերի դերասանական կազմին: Այս մասին հայտնում է deadline.com-ը:
Սարաֆյանը, որը մարմնավորելու է Ջոանային, նկարահանվելու է հոլիվուդյան աստղ Զաք Էֆրոնի հետ:
Ֆիլմում նկարահանվող աստղերի շարքից են նաև Ջոն Մալկովիչն ու Լիլի Քոլինզը:
Ֆիլմը պատմելու է սերիական մարդասպան Թեդ Բանդիի մասին: Գլխավոր հերոսին մարմնավորելու է Էֆրոնը, նրա ընկերուհուն՝ Քոլինզը, Սարաֆյանը՝ Քոլինզի մտերիմ ընկերուհուն, իսկ Մալկովիչը՝ դատավորին:
Նշենք, որ Սարաֆյանն այժմ նկարահանվում է «Վայրի արևմուտքի աշխարհ» սերիալում: