«Ես երկաթյա Ջիգարխանյան կլինեմ». Ջիգարխանյանի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակվել հիվանդանոցից, որտեղ նա բուժման կուրս է անցնում
REN TV-ն տեսանյութ է հրապարակել սիրված դերասան Արմեն Ջիգարխանյանի մասնակցությամբ, ով բուժվում է մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում:
Նշվում է, որ նա լավ տրամադրություն է ունցել: Արմեն Բորիսովիչը բազմաթիվ կատակներ է արել: Նա խոստովանել է, որ լավ է զգում և ուզում է որքան հնարավոր է շուտ վերադառնալ թատրոն: «Հիմա նրանք ինձ կաթիլային կմիացնեն, ես երկաթով կլցվեմ, ես երկաթյա Ջիգարխանյան կլինեմ», - կատակել է դերասանը:
Հիշեցնենք, որ դերասանը Մոսկվայի թատրոնից հոսպիտալացվել է հիպերտոնիկ ճգնաժամի կասկածով: Բժիշկները նաև կասկածներ ունեին նեարալգիայի մեջ: Չի բացառվում, որ Արմեն Ջիգարխանյանը վարակվել է վիրուսով:
Կիրակի օրը բժիշկները դերասանին տեղափոխել են սրտաբանության բաժին, որտեղ նա սրտի մոնիտորինգ է անցել, քանի որ վախենում էին, որ վիրուսից սրտի հետ կապված բարդություններ կառաջանան: