Ռուսաստանում արգելվել է «Ստալինի մահը» ֆիլմի ցուցադրությունը (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության կրթության նախարարությունը չեղարկել է իտալացի Արմանդո Իանուչիի «Ստալինի մահը» ֆիլմը կինոթատրոններում ցուցադրելու թույլտվությունը, քանի որ արվեստի ոլորտը ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաները «սև» կատակերգությունը դիտելուց հետո այն վիրավորական ու ծայրահեղական են որակել: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Հանրային խորհրդի նախագահ Յուրի Պոլյակովի խոսքերով, «Ստալինի մահը» Ռուսաստանում չի ցուցադրվի «գաղափարական պայքարի» նշանների պատճառով: Միևնույն ժամանակ, այս ֆիլմի որևէ մեկը չի համարել գեղարվեստական և այն չեն որակել որպես պատմական աշխատանք, հաղորդում է TASS-ը: Ֆիլմի ցուցադրումը նախատեսված էր 2018 թվականի հունվարի 25-ին:
Վարձակալության վկայականը հանվել է վարձակալության վկայագրերի կանոնների 20-րդ կետի «դ» ենթակետի հիման վրա, բացատրել է ՌԴ կինեմատոգրաֆիայի դեպարտամենտի տնօրենի պաշտոնակատար Օլգա Լյուբիմովան:
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի էր ունեցել սեպտեմբերի 20-ին:
«Բոլոր ռուսները, որոնց ֆիլմը ցուցադրել ենք, այդ թվում՝ նաև ռուսական մամուլի ներկայացուցիչները, հավանել են այն: Նրանք նշել են, որ այն զավեշտալի է, բայց ճշմարիտ»,-ասել է ռեժիսորը: