Սոբչակին հրավիրել են Թրամփի հետ նախաճաշի
Հայտնի լրագրող և հաղորդավար Քսենիա Սոբչակին‚ ով նաև ՌԴ գալիք նախագահական ընտրությունների թեկնածու է‚ հրավիրել են ԱՄՆ-ում փետրվարի 1-ի աղոթքային նախաճաշի‚ որտեղ ավանդաբար ներկա է գտնվելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Եթե ստացվի‚ նա ներկա կգտնվի: Սոբչակի գրաֆիկը շատ լեցուն է» - հայտնում է Սոբչակի մամլո քարտուղարը:
Հայտնի է‚ որ Ռուսաստանի այս տարվա պատվիրակությունը ներառում է 70 հոգու: