«Էս ո՞վ է». Օլգա Բուզովային ոչ ոք չի զիջել. նա թռիչքն իրականացրել է էկոնոմ դասով
Հեռուստահաղորդավարուհի և երգչուհի Օլգա Բուզովան Թաիլանդից Մասկվա է մեկնել Էկոնոմ դասով: Այս մասին գրում է Life.ru-ն:
Ինչպես հայտնում է Ren-TV-ն՝ նա բիզնես դասի տոմս չէր ամրագրել և Մոսկվա վերադառնալիս էկոնոմ բաժնում է նստել:
Ըստ լրատվամիջոցի, բորտուղեկցորդուհին առաջարկել է բիզնես դասի ուղևորներից մեկին տեղափոխվել էկոնոմ դաս, որի համար նրան հետ կվերադարձնեն բեզնես դասի համար վճարված հավելյալ գումարը, իսկ նրա փոխարեն բիզնես դաս տեղափոխվի Բուզովան, սակայն ուղևորներից ոչ ոք չի համաձայնել: Իսկ մի տղամարդ էլ հարցրել է. «Էս ո՞վ է»: