ԱՄՆ-ում ծնողները մահացու ծեծի են ենթարկել 4-ամյա որդուն՝ փաթիլները շաղ տալու համար
ԱՄՆ-ում ամուսնական զույգին մեղադրում են իրենց 4-ամյա երեխային մահացու ծեծի ենթարկելու մեջ: Ծեծի պատճառն է եղել երեխայի՝ հացահատիկի փաթիլները շաղ տալը: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:
Երեխային մահվան դուռն են հասցրել նրա 19-ամյա մայրն ու նրա 26-ամյա ընկերը։ Երեխան հոսպիտալացվել է, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել փոքրիկի կյանքը։
Դիահերձումն ի հայտ է բերել նաև կողոսկրերի հին կոտրվածքներ։