ԱՄՆ-ում դպրոցում դեռահասը կրակ է բացել. 2 աշակերտ մահացել է‚ ևս 17-ը՝ տուժել
Ամերիկյան Կենտուկի նահանգում 15-ամյա դեռահասը հրաձգություն է սկսել Բենտոն քաղաքի ավագ դխրոցում‚ հայտնում է ABC News-ը:
Նահանգապետ Մեթ Բևինին տեղեկացրել են‚ որ հրաձգության հետևանքով երկու աշակերտ է զոհվել՝ 15-ամյա աղջիկը տեղում է մահացել‚ իսկ տղա՝ հիվանդանոցում:
Ընդհանուր առմամբ 17 հոգի է տուժել‚ որոնցից 15-ը հրազենային վնասվածքներ են ստացել:
Ոստիկանությունը ձերբակալել է հրաձիգին: