Բելգիայի երկաթուղային կայարանում դանակով զինված տղամարդը հարձակվել է ոստիկանների վրա
Դանակով զինված հանցագործը Բելգիայի Գենտ քաղաքում գտնվող Սանկտ-Պիեռ կայարանում հարձակվել է այնտեղ ծառայություն իրականացնող գտնվող ոստիկանների վրա: Այս մասին գրում է Life.ru-ն:
Իրավապահները կրակ են բացել նրա ուղղությամբ: Հանցագործը մարմնի տարբեր հատվածներոււմ վիրավորվել է: Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ վիճակը գնահատել են ծանր:
Այժմ իրավապահները պարզում են հարձակման շարժառիթները: Միևնույն ժամանակ նրանք համոզված են, որ հենց իրավապահներն են եղել հանցագործի թիրախում: Ոստիկաններից ոչ ոք չի տուժել: