Շնորհակալ եմ Վիտալինային ամուսնալուծվելու համար, նա հաշտեցրեց ինձ հորս հետ. Ջիգարխանյանի որդին խոսել է հոր հետ հաշտվելու մասին (լուսանկարներ)
Արմեն Ջիգարխանյանի որդին՝ Ստեփան Ջիգարխանյանը հոր հետ վիճաբանելուց հետո տեղափոխվել է Ամերիկա և հոր հետ չի շփվել գրեթե 20 տարի: Վերջերս 52-ամյա Ստեփանը մեկնել է Մոսկվա՝ մորը տեսնելու և հոր հետ կոսելու: Նա հանդիպման մանրամասների և հոր սկանդալային ամուսնալուծության մասին հարցազրույց է տվել «Комсомольской правда»-ին:
«Տևական ժամանակ մտածում էի, թե ինչ բառերով պետք է սկսեմ հանդիպումը հորս հետ»,-ասել է Ստեփան Ջիգարխանյանը,- «Սակայն երբ գնացի թատրոն և բացեցի նրա կաբինետի դուռը, նա անմիջապես առաջինն ասաց. «Որդի՛ս, արի-արի…» Եվ վերջ, ասես այդքան տարի չէր անցել։ Այո, հայրիկը փոքր-ինչ ծերացել է, սակայն մտքի պայծառությունը, բոլոր առոգանությունները միանգամայն պահպանվել են։ Չէի սպասում նրան տեսնել այդքան լավ վիճակում։ Կեցցե՛ հայրիկը։ Այդ տրագիկոմիկ իրավիճակից դուրս է գալիս արժանապատվորեն և չի կորցնում ո՛չ հումորը, ո՛չ մտքի սրությունը, ո՛չ առողջությունը»։
Պատասխանելով հոր հետ ունեցած վեճի պատճառների մասին հարցին, նա նշել է, որ վեճի հիմանական պատճառը եղել է թատրոնը, իսկ իր ԱՄՆ տեղափոխվելուց հետո հանդիպելու և խոսելու հնարավորություն չեն ունեցել:
Զրույցի ժամանակ պատասխանելով իր՝ Մոսկվայում ազարտային խաղերով տարված լինելու մասին հարցադրմանը, նա ասել է, որ եղել է նման բան և հիմա էլ նա ԱՄՆ-ում շարունակում է խաղալ: Նա իրեն պրոֆեսիոնալ պոկեր խաղացող է համարել:
«Ի՞նչ ժառանգություն։ Վիտալինայից հետո ոչինչ չի մնացել։ Ես երբեք էլ չեմ մտածել ժառանգության մասին։ Իմ մասին հիշել են տեղեկատվական պատերազմի թեժ պահին»,-ասել է նա՝ հավելելով, որ վաղուց ապրում է իր կյանքով։
«Մեծ հաշվով ես պետք է շնորհակալություն ասեմ նրան (Վիտալինային), ես եկա Մոսկվա և հաշտվեցի Արմեն Բորիսովիչի հետ»,-ասել է Ստեփանը։