Քիմ Քարդաշյանը հրապարակել է դստեր ծննդականի լուսանկարը
Ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը սոցցանցերում հրապարակել է հունվարի 15-ին փոխնակ մոր միջոցով լույս աշխարհ եկած դստեր ծննդյան վկայականը: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:
Դատելով փաստաթղթից՝ աղջկան իսկապես Չիկագո են (Չիկագո Ուեսթ) անվանել՝ ի պատիվ այն քաղաքի, որտեղ մեծացել է նրա հայրը՝ ռեփեր Քանյե Ուեսթը:
Վկայականում նշվում է նաև, որ փոքրիկը ծնվելուց հետո կշել է 3.33 կգ:
Քաջատեղյակ աղբյուրի փոխանցմամբ՝ 37-ամյա Քարդաշյանը շատ կապված է փոքրիկի հետ ու գիշերվա ընթացքում մի քանի անգամ արթնանում է նրա համար: