«Մահվան սպասավորը» սպանել է իր մորը և տասնյակ այլ տարեցների
Բելգիայում սկսվել է կաթոլիկ սպասավորի հանդեպ դատը‚ ում մեղադրում են առնվազն 10 հոգու սպանության մեջ՝ ներառյալ սեփական մորը‚ հայտնում է Lenta.ru-ն:
Հետաքննության վարկածով Իվո Պոպպեն‚ ով բուժեղբայր էր աշխատում հիվանդանոցում‚ իր զոհերի երակների մեջ օդ էր ներարկում‚ ինչը հանգեցնում էր արյունատար անոթների խցանման և մահվան պատճառ դառնում:
Տեղական ԶԼՄ-ները նրան «Մահվան սպասավոր» են անվանել‚ ով այս եղանակով տասնյակ անձանց է սպանել:
Նրան ձերբակալել են 2014-ին‚ երբ նա իր հոգեբույժին պատմել է‚ որ էվթանազիայի է ենթարկել ծեր և անբուժելի հիվանդներին: Այդպես նա ապրումակցում էր ցուցաբերում:
Ըստ հավելյալ տեղեկությունների՝ Պոպպեի զոհերի ցանկում են իր մայրը‚ պապերը‚ աները:
Հետաքննության կասկածներով՝ սպանությունների թիվը կարող է հասնել 50-ի: