Հիվանդանոցի աշխատակիցը 1 տարի շարունակ սեռական բռնության է ենթարկել անգիտակից հիվանդներին
ԱՄՆ-ի Կոլորադո նահանգում հիվանդանոցի աշխատակիցը 2014թ-ի մարտից մինչև 2015թ-ի ապրիլը սեռական բնույթի բռնւթյուն է գործադրել հիվանդների վրա: Այս մասին գրում է Life.ru-ն:
Թոմաս Մուրը հիվանդանոցում աշխատել է որպես բուժեղբայր: Նա սեքսուալ բնույթի բռնություն է գործադրել հիվանդանոց տեղափոխված անգիտակից հիվանդների նկատմամբ:
Դատարանի վճիռը արդեն հայտնի է: Նա 5 հիվանդների նկատմամբ բռնության համար դատապարտվել է12 տարվա ազատազրկման: Բայց նրան ևս 12 տարի են տվել նմանատիպ այլ հանցագործությունը կատարելու համար:
Նա ընդհանուր առմամբ բանտում կանցկացնի 24 տարի: