Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպում է հրավիրել՝ կապված Սիրիայում տիրող իրավիճակի հետ: Այս մասին հայտնում է «ТАСС» լրատվական գործակալությունը:
Նիստը սկսվել է Մոսկվայի ժամանակով 23:00-ին:
Անվտանգության խորհուրդը նիստին կքննարկի Դամասկոսի արվարձանում քիմիական նոր հարձակման մասին տեղեկությունը:
Ամոնյակի թունավորման հետևանքով տուժել է 30 մարդ: