Աշխարհի 80 լավագույն երկրների ցանկից Հայաստանը բացակայում է
US News & World report ամսագիրը հրապարակել է աշխարհի 80 լավագույն երկրների ցանկը: Այն կազմելիս հաշվի են առնվել մի շարք գործոններ: Այս ցանկից բացակայում է Հայաստանը, փոխարենը՝ Ռուսաստանի Դաշնությունը 26-րդ, Թուրքիան՝ 36-րդ, իսկ Ադրբեջանը՝ 64-րդ տեղերում են:
Աշխարհի լավագույն երկիրը, ըստ ամսագրի ներկայացրած ցանկի, Շվեյցարիան է, այնուհետ՝ Կանադան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան ու Ճապոնիան: Ցանկն ամբողջությամբ՝ ամսագրի կայքում: