18-մետրանոց ավտոբուսներ ենք բերում, 47-հարկանի շենք կունենանք, միայն թե Երևանի կենտրոնից տեղ չգնանք
Որոշել ենք Երևան150 տեղանոց ավտոբուսներ բերենք, որ քաղաքը մի քիչ բեռնաթափվի, հետո երեք շենք կքանդենք ու մի քիչ «բոյովը» կսարքենք, որ քաղաքը բեռնաթափվի և այսպես շարունակ:
Ավելի լավ լուծումներ կան, որ քաղաքը բեռնաթափվի: Մի նախագիծ էր մշակվում ըստ որի, որոշ նախարարություններ պետք է տեղափոխվեին ուրիշ քաղաքներ: Ինչո՞ւ չարվեց...
Եթե մեր հարգարժան նախարարները, բարձր ու միջին չինովնիկները չեն ցանկանում 120 կիլոմետր այն կողմ աշխատել, կարելի է 3-4 նախարարություն 60 կլիոմետով հեռվացնել ու թող աշխատեն այն մարդիկ ովքեր չեն նեղվի այդ կիլոմետրերից: Համալասարաններից մեկ երկուսն էլ կարող են տեղակայվել 60 կլիոմետր հեռավորության վրա:
Այս ամենը թույլ կտա ունենալ երկրորդ զարգացող քաղաք: Իր ակումբներով, սրճարաններով, մշակույթային կենտրոններով, երիտասարդությամբ ու լուրջ դեմքի արտահայտություն ունեցող բարձր ու միջին չինովնիկներով:
Ամեն ինչ կենտրոնացրել ենք Երևանում ու նեղվում ենք: 18 մետրանոց ավտոբուսներ ենք բերում, 47 հարկանի շենք կունենանք, մենակ թե Երևանի կենտրոնից տեղ չգնանք:
Էդգար Խաչատրյան. Ֆեյսբուք