Հոլիվուդում մտադիր են ֆիլմ նկարահանել Պուտինի մասին
Հոլիվուդում մտածում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին ֆիլմ նկրահանել: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն:
«Համոզված եմ, որ լավ պատմությունը կլինի ցանկացած լեզվով, և ես կցանկանայի, որ կարողանայի նման բան անել»,- ասել է «Dharma Productions»-ի ղեկավար Կարան Ջոհարը, ի պատասխան հարցի, արդյոք կցանկանար նկարահանել ՌԴ Նախագահի մասին՝ ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունի օրինակով:
Ջոհարը նաև ասել է, որ աջակցում է Ռուսաստանի և Հնդկաստանի միջև ցանկացած համագործակցությանը և փոխգործակցությանը կինոյի ոլորտում:
Նրա խոսքերով, հրաշալի կլինի գալ և նկարահանել Ռուսաստանում: