Ուսանողը սպանել և բռնաբարել է իր կուրսընկերուհուն‚ ապա ինքնասպան եղել
Մոսկվայի Բաումանի անվան պետական տեխնոլոգիական համալսարանի ուսանողը սպանել է իր կուրսընկերուհուն՝ անպատասխան սիրո պատճառով‚ ապա ինքնասպան եղել‚ հայտնում է Life.Ru-ն:
Московский Комсомолец-ը հայնտնում է‚ որ ողբերգական դեպքի մասին տղան՝ Արտյոմ Իսխակովը հունվարի 22-ին մանրամասն նկարագրել է սոցիալական ցանցում և հայտնել‚ որ ոստիկանություն կանչեն այն բնակարանի հասցեով‚ որը վարձակալում էին երկու ուսանողները միասին:
Երիտասարդի և աղջկա մարմինները սենյակում են հայտնաբերվել:
Ամենայն հավանականությամբ 19-ամյա երիտասարդը իր հասակակից աղջկան սպանել է‚ քանի որ վերջինիս սերը փոխադարձ չէր: Ավելին՝ աղջիկը համակրում էր իրենց ընդհանուր ընկերոջը:
Տղան նաև նամակ է թողել:
Ոստիկանությունը հայտնում է‚ որ տղան ամենայն հավանականությամբ բռնաբարել է աղջկա մարմինը՝ սպանությունից հետո: