Իտալացին սպանել է կնոջը‚ վիրավորել 5 հոգու և ինքնասպան եղել (տեսանյութ)
Իտալական Բելլոնա կոմունայի բնակիչը‚ ով սեփական բնակարանի պատշգամբից կրակ է բացել անցորդների վրա‚ ինքնասպանություն է գործել‚ հայտնում է ANSA լրատվականը:
Դեպքը տեղի է ունեցել հունվարի 22-ի երեկոյան: 47-ամյա տղամարդը սկսել է կրակել անցորդների վրա՝ վիրավորելով 5 հոգու: Նա նաև հայտարարել է‚ որ սպանել է սեփական կնոջը:
Դեպքի վայր եկած ոստիկանները սկսել են տղամարդու հետ բանակցություններ վարել: Մի քանի ժամ անց նրանք ներխուժել են իր բնակարան: Այստեղ հրաձիգին լուրջ վիրավորմամբ են հայտնաբերել‚ ինչօ պատճառով նա շուտով մահացել է:
Ոստիկանությունը հայտնել է‚ որ տղամարդը ինքնասպանություն է գործել: