Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը աղջկան ծնունդից հետո առաջին անգամ հանրության առաջ են դուրս եկել (լուսանկարներ)
37-ամյա Քիմ Քարդաշյանը և 40-ամյա Քանյե Ուեսթը 1 շաբաթ առաջ իրենց 3-րդ զավակին են ունեցել՝ փոխնակ մորից ծնված Շիկագո անվամբ դստերը: Օրերս զույգը հանդիպում է անցկացրել Քայնեի օֆիսում իրենց ընկերների հետ‚ հայտնում է Spletnik.ru-ն:
Ռեփերը Honor Up ֆիլմի փակ ցուցադրություն է կազմակերպել‚ որի պրոդյուսերը ինքն է հանդիսանում:
Զույգին ընկերակցում էին ֆիլմի ռեժիսոր Դեյմոն Դեշը‚ ամերիկացի հիփ-հոփ երաժիշտ Pusha T-ն‚ դերասանուհի Կլաուդիա Ջորդանը և ևս մի քանի հայտնիներ: