Օղի և ստրիպտիզ. Օրենբուրգյան հուշահամալիրի աշխատակցի էրոտիկ մերկապարը (տեսանյութ)
Օրենբուրգյան հուշահամալիրը որոշել է հետևել Ուլյանովսկի շրջանի ռազմական դպրոցի կուրսանտների օրինակին, ովքեր Satisfaction երգի ներքո նկարահանել էին էրոտիկ տեսահոլովակ և տեղադրել էին YouTube-ում: Այս մասին հաղորդում է Life.ru-ն:
Տեսահոլովակում Օրենբուրգի անտառտնտեսության և որսորդության նախարարության աշխատակիցները «բյուջեի» փողորով խմում են, իսկ հետո, իբր թե տարածաշրջանի նահանգապետի հրամանով գնում են անտառ՝ հրեշին փնտրելու:
Ծպտված քաղաքական ծառայողները ինքնաթիռով ժամանում են օտար վայր, որտեղ նրանց դիմավորում են ոչ թե աղ ու հացով, այլ՝ մի բաժակա օղի և թթու վարունգով: Իսկ տեսանյութի վերջում աշխատակիցներից մեկը էրոտիկ պարով է հանդես գալիս:
Lenta.ru-ն հայտնել է‚ որ Օրենբուրգի նախարարին Շրջանի նահանգապետը հրապարակված վիդեոյի համար հեռացրել է աշխատանքից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուլյոնովսկի շրջանի ռազմական դպրոցի կուրսանտները սեքս-տեսանյութ էին հրապարակել, որը ցնցել էր ամբողջ համացանցը: