Պոլսի Հայոց պատրիարքարանն աջակցություն է հայտնել Աֆրինում Թուրքիայի օպերացիային
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը Twitter-ի իր էջում շնորհակալություն է հայտնել Աֆրինում քրդերի դեմ Թուրքիայի սկսած «Ձիթենու ճյուղ» գործողությանն աջակցություն հայտնելու համար: Այդ մասին հաղորդում է թուրքական Aksam պարբերականը:
Իբրահիմ Քալընը մասնավորապես գրել է. «Համայնքային հիմնադրամները, Պոլսո հայոց պատրիարքարանն ու Թուրքիայի հրեական համայնքը մեր բանակի և պետության կողքին են: Միասնականության այդ ոգին մեր ամենամեծ ուժն է: Շնորհակալ ենք նրանց»:
Քալընն իր թվիթերյան էջում նաև հրապարակել է Պոլսո հայոց պատրիարքարանի հայտարարության լուսանկարը:
«Պոլսի հայոց պատրիարքարանը Թուրքիայի զինված ուժերի ձեռնարկած «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությանը հաջողություն է մաղթում։ Պոլսո հայոց պատրիարքարանը աղոթելու է Թուրքիայի Հանրապետության պահպանման, հայրենիքի ամբողջականության ու ժողովրդի միասնության համար»,- ասված է հայտարարությունում։