Բուժեղբայրը ընդհանուր առմամբ 97 հիվանդի է սպանել՝ սեփական շահի համար. նրան ցմահ ազատազրկեցին
Նիլս Հյոգել բուժեղբայրը ցմահ ազատազրկման է ենթարկվել՝ 97 հիվանդների սպանելու համար‚ հայտնում է Lenta.ru-ն:
Գերմանական Օլդենբուրգի դատախազությունը կարծում է‚ որ 41-ամյա տղամարդը սպանել է 62 հիվանդի՝ քաղաքի հիվանդանոցում‚ ևս 35-ի՝ հարևան Դելմենհորսթի բուժհիմնարկում:
Հյոգելը վերակենդանացման բաժնի հիվանդներին սրսկել է կյանքի համար վտանգավոր դեղորայք՝ փոքր չափաբաժիններով‚ որպեսզի «ցույց տա կոլլեգանիերին ու ղեկավարությանը մարդկանց կյանքի վերադարձնելու իր կարողությունները և ուղղակի՝ ձանձրույթի դեմ պայքարելու համար»: Նրան նույնիսկ կյանքեր փրկելու համար «Ռեմբո» մականունն են տվել:
Սակայն բուժեղբորը միշտ չէ‚ որ հաջողվում էր վերակենդանացնել հիվանդներին:
Տղամարդը հիվանդանոցներում աշխատում էր 1999-ից 2005 թվականները: Հետաքննության տվյալներով‚ իր առաջին սպանությունը բուժեղբայրը կատարել է Օլդենբուրգում՝ 2000թ.-ին: Այստեղ նրա արարքները չեն բացահայտվել‚ բայց ծառացած կասկածները ստիպել են աշխատանքից հեռացնել բուժեղբորը‚ ով տեղափոխվել է Դելմենհորսթ‚ որտեղ շարունակել է սպանություններ կատարել:
Նրան հաջողվել է ձերբակալել միայն 2005-ին: