«L'Oreal»-ը հրաժարվել է համագործակցել հիջաբով մոդելի հետ
«L'Oreal» կոսմետիկ ընկերությունը հրաժարվել է բրիտանական մոդել և բյութի-բլոգեր Ամենա Խանի հետ համագործակցել‚ հայտնում է Fashion Network-ը:
Համագործակցությունից հրաժարվելու պատճառ են դարձել հակաիսրայելական և հակասեմիտական գրառումները և մեկնաբանությունները‚ որոնք Խանը կատարում էր Twitter-ի իր էջում:
Այս ամենի արդյունքում մոդելը ջնջել է իր թվիթերը և ներողություն խնդրել իր խոսքերի համար: