Սարատովում բնակվող հայուհու մեքենան մի գիշերվա մեջ սառույցի է վերածվել (լուսանկար)
Ռուսաստանի Սարատով քաղաքում բնակվող Լաուրա Վարդանյանը համացանցում ուշագրավ լուսանկար է հրապարակել և ցույց է տվել, թե այնտեղ ինչ սաստիկ ցուրտ է տիրում: Այս մասին հաղորդում է rusarminfo.ru-ն:
Ինչպես նշում է կայքը, լուսանկարում պատկերված է կնոջ՝ ընդամենը մի գիշերում սառույցի հաստ շերտով պատված «ՎԱԶ» մակնիշի մեքենան: Ընդհանուր առմամբ, մեքենան վերածվել է սառցե մեծ բեկորի, որի եզրերից սառցալուլաներ են կախված:
Լաուրա Վարդանյանը ենթադրում է, որ մեքենան կկարողանա գործի դնել միայն գարնանը՝ օրերը տաքանալուց հետո: