Այս օրերին ևս Ադրբեջանի ԶՈւ-ում իրար հետևից զինվորներ և սպաներ են մահանում, որոնց միայն մի մասն է պաշտոնապես հայտարարվում
2015 թվականի այս օրը՝ հունվարի 23-ին, ՀՀ ԶՈւ-ի հայուհի դիպուկահարի կրակոցից մահացավ ադրբեջանական բանակի դիպուկահար խմբի հրամանատար: Այդ օրը միայն ցերեկային ժամերին ադրբեջանցիները կորցրեցին երեք զինծառայող Քարվաճառի հատվածում, իսկ խմբի հրամանատարը մահացավ Արցախի հարավային կողմում տեղակայված հակառակորդի դիրքերում:
Գրեթե ամեն տարի այս օրերին ադրբեջանական կողմը խսիտ պատասխաններ է ստանում հայկական բանակի զինխառայողների կողմից իրենց կատարած ահաբեկչական գործողությունների համար:
Չկա այդպիսի մեկ դեպք, որ թշնամու կրակոցները կամ այլ գործողությունները մնան անպատիժ, սահմանին կատարված ցանկացած կրակոցի ու զոհի համար պատասխանատուն բացառապես ադրբեջանական բանակի ղեկավարությունն է:
Այս օրերին ևս Ադրբեջանի զինված ուժերում իրար հետևից զինվորներ և սպաներ են մահանում, որոնց միայն մի մասն է պաշտոնապես հայտարարվում: Տարիների ընթացքում դեռ չեն փոխվել ադրբեջանցիների գործողությունների ձևերը, սակայն ամեն անգամ նույն պատասխանը ստանուց հետո որոշակի ժամանակ սկսում են առաջնագծում ավելի խելոք պահել իրենց:
Աշոտ Ասատրյան. Ֆեյսբուք