Քարդաշյան-Ջեններ քույրերը ողջ կազմով նկարահանվել են ներքնազգեստի գովազդում (տեսանյութ և լուսանկարներ)
Քարդաշյան-Ջեններ քույրերը դարձել են « Calvin Klein #MYCALVINS»-ի դեմքը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «US Magazine»-ին:
Քենդալը, Քայլին, Քորթնին, Քիմը և Քլոեն առաջին անգամ մասնակցել են կոմերցիոն նկարահանման ողջ կազմով: Լուսանկարներում աղջիկները գովազդում են բրենդի ներքնազգեստերը և ջինսե հավաքածուները: Բրենդի պաշտոնական էջի լուսանկարը, որի հեղինակը բելգիացի լուսանկարիչ Վիլի Վանդերպերեն է, 100 000 լայք է հավաքել:
«#MYCALVINS» գովազդային սերիան առաջ է տանում ընտանեկան արժեքները: Նախկինում ընկերության համար նկարահանվել են Սինդի Կրոուֆորդի երեխաները: