Ռուսական կողմում կուտակված 279 բեռնատարներ դեռ սպասում են Լարսի ճանապարհի բացմանը
Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ, Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Հունվարի 22-ին, ժամը 22:00-ի տվյալներով, ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 279 բեռնատար ավտոմեքենա:
Իսկ Հայաստանում շարունակում են դժվարանցանելի մնալ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: