Կուսությունն աճուրդի հանած մոդելը մտափոխվել է և նեղացրել ծնողներին
Իտալացի մոդելը, ով իր անմեղությունն ավելի վաղ աճուրդի էր հանել, հայտնել է, որ այլևս չի պատրաստվում վաճառել իր կուսությունը: Այս մասին հայտնում է «The Sun»-ը:
«Ես հիմար քայլ ատարեցի, որի համար զղջում եմ: Եթե կարողանայի ժամանակը հետ տանել, չէի անի դա, սակայն իմ նպատակը հաստատ հայտնիանալը չէր»,- նշել է նա:
Նիկոլի խոսքով՝ ինքը պարզապես ցանկացել է ստուգել, թե ով որքան գումար կառաջարկի:
Աղջիկը գանգատվել է, որ իր կյանքը մղձավանջի է վերածվել, քանի որ իրեն մշտապես զանգահարում են գործակալություններից և հարցնում, թե ինչպես գումար փոխանցել: Եվ հետո, հենց ծնողներն իմացան այդ հայտարարության մասին, «խոսելու ունակությունը կորցրին»: